Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ո՞վ սպանեց Հովիկ Աբրահամյանի գործընկեր երրորդմասցի Լյովիկին

Այսօր սպանվեց երրորդմասցի Լյովիկը, ով, ինչպես գիտենք, օրենքով գող Պզոյի հորեղբոր որդին էր: Լյովիկը գլխավորում էր այն հացախումբը, որի միջոցով մշտապես հարցեր էին լուծվում Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի համար: Լյովիկի նկատմամբ ի սկզբանե քրեական աշխարհում կար դրական վերաբերմունք, քանզի վերջինս արդեն իսկ ուներ իր հորեղբոր տղայի հովանավորչությունը: Այս մասին գրում է «Անալիտիկ»ը:

Լյովիկին և Հովիկ Աբրահամյանին բացի հանցավոր աշխարհի խնդիրներից, կապում էր նաև միասնական բիզնեսը՝ Արգավանդի խաչմերուկի վրա գործող գազալցակայանի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում էր Լյովիկին, 50 տոկոսը՝ Հովիկ Աբրահամյանին:

Պետք է նշենք, որ Լյովիկը բավականին կիսատ թողած կոնֆլիկտներ ուներ ՝

Հանցավոր աշխարհում ունեցած դերի հետ միասին Լյովիկը օրենքով գող չէր համարվում, ինչը հանգեցրեց վերջինիս և Օշականցի Գևորիկի միջև անցյալ տարի տեղի ունեցած կոնֆլիկտին: Կոնֆլիկտն այնքան լրջացավ, որ այն կարգավորել փորձեցին նորանշանակ կառավարության մակարդակով՝ անգամ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանն անձամբ խառնվեցին այդ հարցի լուծմանը: Բեգլարյանը Լյովիկին տրամադրեց իր զրահապատ մեքենան, որպեսզի ապահովագրի վերջինիս՝ հնարավոր մահափորձերից:

Բավականին երկարատև ջանքերից հետո միայն Բեգլարյանին հաջողվեց կամ ավելի շուտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ կոնֆլիկտը հարթված է, սակայն օրենքով գողերի աշխարհում Լյովիկի և Օշականցի Գևորիկի միջև տեղի ունեցածը դժվար թե մարսվեր կամ ներվեր Գևորիկի կողմից՝ չնայած որ նորանշանակ կառավարության անդամների կեսից ավելին փորձեցին կարգավորել այդ հարցը:

Այնուհետև՝ սեպտեմբեր ամսին երրորդմասցի Լյովիկը կոնֆլիկտի մեջ մտավ Թոխմախի Մհերի հետ՝ Լյովիկը ծեծել էր Մհերի փեսային: Այս կոնֆլիկտը նույնպես վերջնական լուծում չստացավ, սակայն Թոխմախի Մհերը այդ պահին չդիմեց կտրուկ քայլերի:

Վերջին շրջանում Լյովիկի կյանքում տեղի ունեցած այս լուրջ կոնֆլիկտները այդպես էլ վերջնականապես չլուծվեցին, ուղղակի հակառակորդները սպասեցին այնքան ժամանակ, մինչև կթուլանա թե Լյովիկի, թե վերջինիս հովանավորների՝ մասնավորապես Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի դիրքերը:

Ժամանակը ցույց տվեց, որ հակառակորդներն իրենց հաշվարկներում չսխալվեցին, ընդամենը մեկ տարում Հայաստանի քաղաքական ոլորտում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները հանգեցրեցին մի շարք գործիչների դիրքերի էական թուլացմանը, ինչի արդյունքում հարվածի տակ դրվեցին ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին ունենալով, այսպես ասած, բարձրակարգ «կռիշ» հանուն իրենց հովանավորների դիմում էին բավականին վտանգավոր քայլերի՝ ավելացնելով չլուծված կոնֆլիկտների քանակը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում