Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը կավարտվի 2015-ի ավարտին, գրում է APA-ն:
«Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին Թուրքիայի տարածքում 79 կմ է: Թուրքական կողմում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երկաթուղին շահագործման կհանձնվի 2015-ի ավարտին: Տվյալ ուղին կարևոր քայլերից մեկը կլինի պատմական «Մետաքսե ճանապարհի» աշխուժացման առումով: Կարող եմ ասել, որ այս անգամ ուշացումներ չեն լինի, և երկաթգիծը շահագործման կհանձնվի 2015-ի վերջին»,- ասել է թուրք նախարարը: