«Իքս մարդիկ» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերը կիարգործի Ռոբերտ Հայնլայնի «Լուսին – խիստ տիրուհի» վեպի էկրանավորումը: Դրա ադապտացման իրավունքները գնել է 20th Century Fox ընկերությունը: Այս մասին հաղորդում է The Holywood Reporter-ը:
Նախագծի համար գրքի սյուժեն, որը ստացել է «Ընդվզում» աշխատանքային անվանումը, կգրի «Նետ» սերիալի գործադիր տնօրեն Մարկ Գուգենհայմը: Սինգերը ևս Լլոյդ Բրաունի և Թոր Հալվորսենի հետ հանդես կգան որպես կինոնկարի պրոդյուսեր: