Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին և հույս հայտնել, որ վերջիններս կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Հուսով եմ, որ որոշ ֆուտբոլիստներ կհասցնեն ապաքինվել մինչև «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը: Մեզ համար կարևոր դեր է խաղում նաև Անդրեա Պիռլոյի ներկայությունը:
Պետք է լավ գործել: Չորրորդ սկուդետոն կլինի իմ թիմի տղաների քրտնաջան աշխատանքի արդյունքը»,- հայտարարել է իտալացի մասնագետը: