Գերմանական «Շալկե»-ի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը կարող է տեղափոխվել Անգլիա, տեղեկացնում է TMW-ն:
Ըստ աղբյուրի` գանացի կիսապաշտպանը չի մտնում գերմանական ակումբի գլխավոր մարզչի` Ռոբերտո դի Մատեոյի ծրագրերի մեջ, այդ իսկ պատճառով Բոատենգը կարող է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հաղորդվում է, որ Բոատենգի տրանսֆերի համար 10 մլն ֆունտ է պատրաստվում վճարել Լոնդոնի «Արսենալ»-ը: