Curiosity մարսագնացը կարճ միացման արդյունքում առաջացած վթարի պատճառով դադարեցրել է աշխատանքները: Մարսագնացի վթարի մասին NASA-ն տեղեկացել է անցած հանգստյան օրերին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ներկա պահին NASA-ի մասնագետները փորձում են պարզել վթարի պատճառները: Այն վերանորոգելու համար մի քանի օր անհրաժեշտ կլինի: Գործակալության մասնագետները նշում են, որ առաքելության հետագայի համար անհանգստանալու պատճառներ չկան:
NASA-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա իջեցվել է 2012թ. օգոստոսի 6-ին: Սա Mars Science Laboratory ծրագրի շրջանակներում NASA-ի իջեցրած երրորդ մարսագնացն է: