Geekbench բենչմարկում նկատվել է Nokia 1100-ը, սակայն ինչպես գրում է GSMArena-ն, խոսքն այլ սարքի մասին է, քանի որ ֆիննական ընկերությանը մինչև 2016թ. արգելված է զբաղվել սմարթֆոնների արտադրությամբ ու վաճառքով:
Նոր Nokia սմարթֆոնն աշխատում է Android 5.0-ի հիման վրա և հագեցած է 4-միջուկանոց MediaTek MT6582 պրոցեսորով: Այդ պրոցեսորը դնում են ցածր գնային կատեգորիա ունեցող սարքի մեջ: Պարբերականը նշում է, որ հնարավոր է՝ Nokia-ում արդեն աշխատում են սմարթֆոնի վրա:
Հիշեցնենք, որ 2013թ. Microsoft-ը ձեռք բերեց Nokia-ի բջջային ստորաբաժանումը, իսկ 2014թ. Microsoft-ում հրաժարվեցին Nokia բրենդի օգտագործումից: