«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը որոշել է չգնել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe պարբերականը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ չեն վճարել 55 մլն եվրո, քանի որ նրա խաղը չի գոհացնում ակումբի ղեկավարությանը: Որոշումը կայացվել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Փրեսթոն»-ի հետ խաղից հետո:
Խաղը կայացել է փետրվարի 16-ին: Ֆալկաոն խաղադաշտում անցկացրել է շուրջ 1 ժամ, գործել անվստահ ու փոխարինվել:
«Մոնակո»-ի հարձակվողը, ով անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 խաղ, խփել 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: