Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի սիրում ֆուտբոլիստներին պարտադրել խաղալ դիրքում, որտեղ նրանք չեն ցանկանում:
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում («Չելսի»-ն «Տոտենհեմ»-ին հաղթեց 2:0 հաշվով) Կուրտ Զուման խաղացել հենակետային կիսապաշտպանի դիրքում:
«Զուման չի լինի հենակետայինի դիրքում, քանի որ դա նրա ընտրությունը չէ: Չեմ սիրում ֆուտբոլիստներին ստիպել անել այն, ինչ չեն ցանկանում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Mirror-ը: