Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Գողական աշխարհում» ներում-բեկում չկա. Սպանվեց Օշականցի Գևորիկի ոխերիմ թշնամի Երրորդմասցի Լյովիկը. Armlur.am

Armlur.am-ը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկն է: Նշենք, որ սույն քրեական հեղինակությունն առավել հայտնի է Օշականցի Գևորիկի հետ ունեցած տարաձայնություններից: Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ի տեղեկությունը ո´չ հերքեցին, ո´չ էլ հաստատեցին: Նշեցին միայն, որ հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ անցած տարի բազում անդրադարձներ եղան «գողական աշխարհի» անցուդարձին: Գրվեց, թե կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե´ Աբրահամյանի որդին, թե´ Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ միջադեպ, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, և կատարվածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում:

Միջադեպի առանցքում նշվել է միայն Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ են եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդ մասցի Լյովիկը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեր տեղեկություններով, ինչ-որ մեկը հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գևորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Սա էլ նույն հայհոյանքով հակադարձել է Օշականցուն՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ Քանաքեռցի Տույին և Երրորդմասցի Լյովիկին՝ նրանց խնդրելով լուծել իր խնդիրը Օշականցու հետ՝ վերջինիս տեղյակ պահելով, որ ինքը հայհոյել է՝ առանց ճանաչելու, թե ով է հեռախոսով զրուցել իր հետ: Քրեական երկու հեղինակությունների և հեռախոսազրույցի բռնված անձի ու «օրենքով գողի» հանդիպումը կայանում է 3-րդ մասում:

Հանդիպման շրջանակներում տրված բացատրություններից հետո Օշականցի Գևորիկը, չնայած այն բանին, որ քրեական հեղինակությունները միջնորդել են իրեն հայհոյած քաղաքացուն ներել, այնուամենայնիվ, պահանջում է Տույից և Լյովիկից պատժել՝ «նակազատ անել» իրեն հայհոյած անձին: Այդ ժամանակ ի պատասխան՝ Լյովիկն ասում է, թե իրենց դիմած անձը ոչ թե իրենց «ախրանիկն» է, որին կարող են «նակազատ անել», այլ իրենց հարազատ մարդկանցից է: Խոսակցությունը թեժանում է, որի ժամանակ Օշականցի Գևորիկը, դուրս գալով ափերից, ապտակում է «բազառին» ներկա, իրեն հայհոյած անձնավորությանը: Արդյունքում ծեծկռտուք է սկսվում, և Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծի են ենթարկում Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ծանրագույն հանցանք, և հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները այս պատմության շրջանակներում: Օշականցին «օրենքով գող» է, սակայն իրենց ազդեցությամբ նրան չեն զիջում նաև մյուս երկուսը:

… Այսպիսով՝ ստացվում է, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չի կարող լինել:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում