Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել` «Պորտու»-ի պաշտպան Դանիլոյի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն` երկու ակումբների միջև բանակցությունները հաջող են ընթացել: Դանիլոն համաձայնել է «արքայական ակումբ» տեղափոխվել, որը, հավանաբար, 30 մլն եվրո կվճարի բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` Դանիլոյի ծառայություններով էին հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: