ՈւԵՖԱ-ն «Ինտեր»-ի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի` ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` խոսք է գնում 6-7 մլն եվրոյի մասին: Ակնկալվում է, որ բացի տուգանքը «Ինտեր»-ը կպատժվի նաև` ստիպված լինելով 24-ի փոխարեն 21 ֆուտբոլիստ հայտավորել եվրագավաթային խաղերում:
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել նաև «Ռոմա»-ի նկատմամբ, բայց մանրամասները դեռ հայտնի չեն: