Վաղը տեղի ունենալիք ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցությունը ղեկավարելու է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կլքի ԲՀԿ-ն: