Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել Известия-ին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից հետո առաջին բանը որ պատկերացրի, մթնոլորտն էր, որի առկայության պայմաններում տեղի է ունենալու «Նապոլի»-ի հետ խաղը: Նեապոլն իսկական ֆուտբոլային քաղաք է, որտեղ մարդիկ ապրում են ֆուտբոլով:
Բախտ եմ ունեցել Իտալիա – Հայաստան հանդիպմանը խաղալ «Սան Պաոլո» մարզադաշտում: Ֆուտբոլի շնչառությունը զգացվում է դեռևս մարզադաշտ տանող ճանապարհին: «Նապոլի»-ից ինձ ավելի լավ ծանոթ է Մարեկ Համշիկը, ում դեմ խաղացել եմ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում
Այդ ժամանակ 2 խաղերի արդյունքում մենք սլովակներին հաղթեցինք 7:1 հաշվով: Միգուցե, նա վատ հիշողություններ ունի այդ խաղերից, քանի որ լավագույն ժամանահատվածը չէր սլովակական ֆուտբոլի համար: Համշիկը բարձրակարգ խաղացող է, ով առաջին տարին չէ, որ փայլում է Եվրոպայում:
Փառք Աստծո՝ առողջական խնդիրներ չունեմ: Արդեն մարտի վերջին «Եվրո-2016»-ի ընտրական փուլում կարևորագույն խաղ ենք ունենալու Ալբանիայի հավաքականի հետ: Հուսով եմ՝ այդ խաղին լավ մարզավիճակով կմոտենամ:
Անկասկած, գոլը Հենրիխ Մխիթարյանին վստահություն կհաղորդի: Ուշադիր հետևում եմ նրա խաղին: Զգացվում էր, որ ապաքինվելուց հետո Մխիթարյանը բարելավում է թե՛ ֆիզիզկական, թե՛ հոգեբանական վիճակը:
Հրաշալի է, որ Յուրգեն Կլոպը, չնայած ոչ ամենահաջող ելույթներին, չկորցրեց հավատը Հենրիխի նկատմամբ ու նրան մեկնարկային կազմում տեղ հատկացրեց: Հենրիխը վարձահատույց եղավ նրան: Վստահ եմ, որ ապագայում նա, ինչպես և ամբողջ «Բորուսիա»-ն, ավելի լավ է խաղալու:
Դորտմունդցիներն ի զորու են պայքարել եվրագավաթներում տեղի ու Չեմպիոնների լիգայում հաջող ելույթի համար»,- հայտարարել է Բերեզովսկին: