Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

«Եթե հայկական ապրանքների արտահանման ծավալները չաճեն, աղետալի հետևանքներ կլինեն»

Հայկական գինի, կոնյակ, պահածոներ և այլ ապրանքներ արտադրողները անհույս և անժամկետ սպասում են ռուսական ռուբլու արժևորմանը: Տեղական արտադրողներն այս անորոշության մեջ հայտնվեցին անցած տարվա նոյեմբեր ամսից, երբ կտրուկ անկում ապրեց ռուսական ռուբլին: Նույն ժամանակահատվածում նույնչափ կտրուկ էլ նվազեցին դեպի Ռուսաստան արտահանվող հայկական գինու և կոնյակի ծավալները: Ռուսական ընկերությունները հայկական արտադրանքը պահանջում են ռուբլով, իսկ մեր արտադրողներին, ովքեր դոլարային վարկեր ունեն, ընդհանրապես ձեռնտու չէ ռուբլով առևտուր անելը: Այս պարագայում նրանք տուժած են դուրս գալիս առևտրից:

Ռուսականից բացի, նոր շուկաներ փնտրելը ելք չեն համարում: «Ես միշտ զարմանում եմ, որ ասում են՝ նոր շուկա, նոր եվրոպական շուկաներ: Այդ շուկաներ մտնելը թանկ հաճույք է, ու դրա համար մեզանից 150 տարի կպահանջվի: Նախ այն պատճառով, որ իրենք էլ արտադրանք ունեն, և հետո՝ այդ շուկային պետք է ծանոթացնես քո ապրանքի հետ ու այնպիսի արտադրանք տաս, որը այդ հսկայական շուկայում մրցունակ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը:

Ստեղծված վիճակում միակ լուծումը, ըստ Պետրոսյանի, Հայաստանում ապրանքի ինքնարժեքի նվազեցումն է: «Մեզ մոտ ապրանքը շատ-շատ թանկ է: Օրինակ՝ Հայաստանում գործարաններին հանձնվող խաղողի գինը 3 անգամ ավելի թանկ է, քան Իտալիայում: Իսկ պատճառն այն է, որ մեր հողերը մեր գյուղացիները շատ այլ պատճառներով չեն մշակում այնպես, ինչպես հարկն է, և չեն ստանում այն բերքը, որը կարող էին,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով,- և հետո, դրսում գյուղացիների համար չկան 24 տոկոս կամ 12 տոկոս տոկոսադրույքով վարկեր: Իսկ քանի որ մեզ մոտ այդ վիճակն է, հետևաբար ապրանքի ինքնարժեքն էլ թանկ պետք է լինի: Ու եթե մենք ցանկանում ենք շուկայում մնալ, ապա պետք է շուկայի համար հարմար ապրանք ստեղծենք, որը կլինի որակով և ցածր ինքնարժեքով, ինչը մեզ մոտ դեռ չի ստացվում: Իսկ հիմա Հայաստանի ապրանքը իր թանկության պատճառով ոչ մի շուկայում մրցունակ չէ»:

Ալիկ Պետորսյանի խոսքերով՝ կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է ստեղծված վիճակում ելքեր գտնելու համար, բայց դեռ որոշակի արդյունքներ նկատելի չեն:

Հայաստանի գործատուների միությունում, ստեղծված վիճակից ելնելով, այս ընթացքում շուրջ 30 գործարարների հետ հանդիպումներ են ունեցել, նրանցից վերցվել են կրած վնասների մասին տեղեկանքներ, որը միության նախագահ Գագիկ Մակարյանը պատրաստվում է ներկայացնել կառավարությանը, որպեսզի հնարավորության դեպքում քիչ թե շատ փոխհատուցվեն այդ վնասները, որպեսզի այս ընկերությունները ռեսուրս ունենա նոր արտադրանք տալու համար, քանի որ դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանի տնտեսության վիճակը երբ կկայունան:

Մակարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում լավ տարբերակ է Վրաստանի հետ առևտուրը, որն իր ծավալներով Հայաստանի համար երրորդ առևտրային գործընկերն է մոտ 500 միլիոն դոլար ծավալով, սակայն դրա հիմնական մասը մաքուր առևտուրը չէ, այլ տրանզիտը Թուրքիայից: «Եթե 2015 թվականին այս իրավիճակը պահպանվի, ապա ռիսկ կա, որ կարող են արտահանման ծավալները կտրուկ նվազել, ինչը աղետալի է: Եթե մեր կոնյակը, մեր գինին չարտահանվի, դա շատ լուրջ խնդիրներ կստեղծի: Արտահանվող ապրանքների մեջ կմնան որոշակի ապրանքներ՝ մետաղներ, հանքանյութեր, որոնք գրեթե ոչինչ են, քանի որ մեր արտահանման հիմնական մասը թարմ մրգերն են, պահածոները, խմիչքները»,- ասաց Մակարյանը:

Վերջինիս խոսքով՝ ստեղծված վիճակում մեծ է կառավարության դերը, որը կարող է սուբսիդավորել, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել արտադրողին, ապահովագրական մեխանիզմները լավացնել և առհասարակ կիրառել: Վնասների փոխհատուցում իրականացնել, փաստաթղթավորման գործընթացը որոշակիորեն հեշտացնել: «Վերջին հաշվով, մեր կառավարութունը կարող է իր ռուս գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այնտեղ հայկական ապրանքների որոշակի քանակ մշտապես պահպանվի: Դոտացիաներ վերցնի Ռուսաստանի կառավարութունից: Էժան վարկեր վերցնի նույն Ռուսաստանից։ Մի խոսքով, բազմաթիվ տարբերակներ կան»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ կառավարությունը իր վերջին օրինագծով առաջին քայլն արեց, որով շահութահարկը 50 միլիարդ և ավելի տարեկան արտահանում ունեցող ընկերությունների դեպքում 20 տոկոսից իջեցրեց մինչը 2 տոկոսի:

«Սա առաջին քայլ է, որի դեպքում ընկերություններ կարող են միավորվել, կոնսորցիում ստեղծել և միասին աշխատել, քանի որ Հայաստանում դժվար ընկերություններ գտնվեն, որ այդքան մեծ ծավալի արտահանում ունենան: Սա կնպաստի, որ կոնսորցիումներ ստեղծվեն, ինչը լավ քայլ է, որքան էլ որ քննադատվի»,- եզրափակեց Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում