«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն: Այս մասին հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալ Դինորա Սանտա Անան:
«Ալվեսը մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն: Բանակցային գործընթացում առաջընթաց կա: Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ին, Ալվեսը պատրաստ է նոր պայմանագրի հարցով քննարկումներին, բայց երկար չի սպասելու:
Որոշ մարդիկ կարծում են, որ «Բարսելոնա»-ի հետ բանակցություններում Ալվեսը «վատ տղայի» դերում է: Բայց դա այդպես չէ, իսկ այս իրավիճակն արդեն հոգնեցնում է»,- Ալվեսի գործակալի խոսքերը մեջբերուամ է Sport.es-ը: