Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիմնական ու պահեստային մանդատները

Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի որևէ բան չասաց սահմանադրական փոփոխությունների մասին: Դրա մասին լռում է ԲՀԿ-ն, «Ժառանգության» փոխնախագահը հայտարարում է, որ կհամաձայնեին բարեփոխումներին, եթե իշխանությունները հավաստիացնեին, հավատացնեին, որ դրանք անում են երկրի վիճակը փոխելու համար:

Հայաստանի ներքաղաքական դաշտում շատ արագ է փոխվել ամեն ինչ: Մի քանի շաբաթ առաջ այդ ուժերը իշխանություններին խոստանում էին արտահերթ ընտրություն պարտադրել, եթե հանկարծ քայլ արվեր սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ: Այսօր այդ ուժերը լուռ են և նույնիսկ խոսում են հնարավոր աջակցության մասին` եթե-ներով իհարկե: Կանցնի որոշ ժամանակ երևի, այդ եթե-ներն էլ կանցնեն, քանի որ սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայումս ստանում է արդեն այլ նշանակություն: Եթե մինչև ԲՀԿ-ի առումը հարցը տեղավորվում էր նախագահական պաշտոնի շուրջ պայքարի շրջանակում, ապա այսօր արդեն շրջանակը ստատուսի առումով իջել է, իսկ ահա ծավալի առումով՝ ընդլայնվել, և խոսքը արդեն գնում է մանդատների մասին:

Սահմանադրական փոփոխություններն արդեն ուղղակիորեն կապվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների և բնականաբար` նաև այդ ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման հետ: Դրանց կեսից ավելին նախատեսված են ՀՀԿ-ի համար, և Հանրապետականը հազիվ թե գնա բացարձակ մեծամասնությունից, այսինքն` 66 մանդատից կես մանդատ անգամ պակաս արդյունքի: Այսինքն` պետք է բաժանել մյուս կեսը, անգամ կեսից պակասը, քանի որ ՀՀԿ-ն երևի ապահովության համար 66 մանդատից մի քանիսով ավելին կուզի: Իսկ ահա, թե ինչպես պետք է բաշխվեն մնացյալ մանդատները, հարց է, որի լուծման գործում էլ մեծ դերակատարում կունենան սահմանադրական փոփոխությունները:

Բանն այն է, որ այն ուժերը, որոնք երեկ դրանց դեմ էին, իսկ այսօր առնվազն լուռ, մանդատների դիմաց իշխանություններին առաջարկելու այլ բան չունեն, քան աջակցություն սահմանադրական փոփոխություններին: Նրանք այլևս չունեն հասարակական այն հեղինակությունը, որը հնարավորություն կտա տնօրինել հանրային կարծիքի մի զգալի մաս և այդպիսով իշխանությունների հետ մտնել մանդատների շուրջ այլ բովանդակությամբ հարաբերության մեջ: Այդ պատճառով էլ մնացել են սահմանադրական փոփոխությունները, և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կամաց-կամաց նվազեցնել հռետորաբանությունը, և սկսել անցումը դեպի, այսպես ասած, աջակցություն` մտածելով ձևերի մասին:

Սերժ Սարգսյանն էլ երևի այդ մասին է մտածում ու այդ պատճառով էլ չի շտապում հայտարարել սահմանադրական փոփոխությունների որոշման մասին, քանի որ աջակիցների անելիքները դեռ որոշված չեն, աջակցության ձևերը և արդարացման, այսպես ասած, ձևակերպումները դեռ որոշված չեն: Պետք չէ բացառել իրադարձությունների զարգացման այն տարբերակը, երբ վերհիշյալ ուժերը կրկին հանդես կգան ոչ-ի դիրքերից, սակայն արդեն միանգամայն կառավարելի կամ այսպես ասած` «գրագետ» ոչ-ի դիրքերից, որպեսզի դրանով իսկ խոչընդոտեն այն ուժերի գործունեությունը, որոնք կփորձեն սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալ առավել իրական և անկախ քաղաքական դիրքերից:

Իհարկե, բոլորը չէ, որ, ի վերջո, կտեղավորվեն խորհրդարանում: Տեղերը անսահմանափակ կամ առաձգական չեն, և անգամ սահմանադրական փոփոխություններում իշխանություններին, Սերժ Սարգսյանին աջակցելու դիմաց անմնացորդ ջանքերի դեպքում կարող է պատահել, որ տեղերը չբավականացնեն: Ի վերջո, շատ բան է կախված նրանից, թե իրապես անկախ քաղաքական ուժերը ինչպիսի արդյունքներ կարձանագրեն հասարակության հետ աշխատանքներում, և ինչպիսին կլինի նրանց ճնշումը իշխանությունների վրա:

Քիչ հավանական է թվում, որ կարող է ստացվել այնպիսի ճնշում, որը կստիպի իշխանություններին հեռանալ: Բայց ճնշում, որը կստիպի իշխանություններին տեղ տալ խորհրդարանում, այսպես ասած, ավանդական շրջանակից դուրս ուժերի, հնարավոր է: Այդ դեպքում իշխանությունների համար նախընտրելի կլինի հենց այդ ուժերին տեղ տալը, քանի որ սրանով կլուծվի երկու հարց՝ մի կողմից հասարակական պահանջ կսպասարկվի ինչ-որ չափով, լարվածություն չառաջացնելու համար, իսկ մյուս կողմից` իշխանությունները այդպիսով կարող են առնվազն փորձ կատարել մանդատների ծուղակը գցել ադ ուժերին, ինչպես որ տարիներ շարունակ ընկել են այդ ծուղակը տարբեր ընդդիմություններ:

Ի դեպ, սա լուրջ խնդիր և մտահոգություն պետք է լինի նոր ընդդիմության հավակնորդ ուժերի համար՝ ծուղակում կամա, թե ակամա չհայտնվելու առումով: Ինչ վերաբերում է ավանդական ուժերին, ապա նրանց համար կա, այսպես ասած, «պահեստայինների» նստարանը: Այդ նստարանի դերը կատարում է Երևանի ավագանին կամ այլ կերպ ասած` Երևանի խորհրդարանը: Օրինակ` 2012 թվականին իշխանությունները Հայաստանի խորհրդարանում ավելի մեծ տեղ տվեցին ՀԱԿ-ին, փոխարենը «Ժառանգության» տեղերը փոխհատուցեցին Երևանի ավագանիով՝ ՀԱԿ-ին դուրս թողնելով ավագանուց:

Հաշվի առնելով, որ 2017 թվականին և՛ խորհրդարանական, և՛ ավագանու ընտրությունները գրեթե միաժամանակ են լինելու, վստահ կարող ենք լինել, որ իշխանությունները խորհրդարանից դուրս մնացողներին կտեղավորեն «պահեստայինների նստարանին»: Ինչպես ասում են` ոչ ոք չի մոռացվի, ոչ ոք չի նեղացվի:

 

Լուսանկարը՝  Newsline.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում