Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն մեկնաբանել է մայիսի 2-ին 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերի հետ կայանալիք մենամարտը:
Ֆիլիպինցին հայտարարել է, որ դա լինելու է իր կյանքի կարևորագույն մենամարտը:
«Ջանասիրաբար մարզվելու եմ այդ մենամարտին նախապատրաստվելու համար, որպեսզի երկրպագուներին ցույց տամ մենամարտ, որը նրանք սպասում են:
Մեյուեյզերի հետ մենամարտը կարևորագույնն է իմ կյանքում»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: