Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Ջուլֆալակյանը հանդիպեց աշակերտներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ կյանքի կոչվեց մարզական խոշոր նվաճումների հասած հայ անվանի մարզիկների՝ հանրակրթական դպրոցներ այցելելու գաղափարը: Ծրագրի մեկնարկը տրվեց Դավիթաշեն համայնքում գտնվող թիվ 200 հիմնական դպրոցից: Աշակերտների առաջին հյուրը հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող ու բազում մրցանակների տիրակալ Լևոն Ջուլֆալակյանն էր:

Երևանի N 200 հիմնական դպրոցի աշակերտները նախ տեսանյութի միջոցով ծանոթացան Լևոն Ջուլֆալակյանի հարուստ մարզական ու մարզչական պատմությանը, ապա հարց ու պատասխանի միջոցով հետաքրքիր մանրամասներ իմացան նրա առօրյայից, հետագա ծրագրերից, մարզչական ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից:

Լևոն Ջուլֆալակյանը, շրջայց կատարելով դպրոցում, ծանոթացավ մարզադահլիճի վիճակին, շախմատի կահավորված դասասենյակին ու իր հիացմունքը հայտնեց դպրոցի տնօրինությանը: Իսկ աշակերտներին հորդորեց, անկախ իրենց ընտրած մասնագիտությունից, ձգտել ամենավերին բարձունքին:

«Շատ տպավորված եմ դպրոցի կարգ ու կանոնից, կազմակերպվածությունից: Շատ ողջունելի ծրագիր է: Այս կերպ աշակերտները, որոնք մեր վաղվա ապագան են, կծանոթանան ազգի մեծերի հետ: Եվ ցանկալի է, որ նման հանդիպումներ լինեն նաև մյուս բնագավառների երեվելիների հետ»,-ասաց Սեուլի օլիմպիական չեմպիոնը: Ծրագրի մեկնարկի կապակցությամբ Երևանի թիվ 200 հիմնական դպրոց էր այցելել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ի դեպ՝ ծրագիրը շարունակական է: Մասնավորապես մարտի 11-ին Չարենցի անվան դպրոց կայցելի Լևոն Ջուլֆալակյանի ավագ որդին՝ աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն

Լուսանկարը՝ Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում