«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին նշանակելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Telegrapf-ը:
Անգլիական ակումբը կփորձի Անչելոտիին թիմ հրավիրել, եթե Մանուել Պելեգրինիին աշխատանքից ազատելու որոշում կայացնի: «Քաղաքայիններ»-ի հետ չիլիացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում բազմիցս նշվել է, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի ելույթներից և դիտարկում է Անչելոտիի հրաժարականի տարբերակը: