Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները պետք է ըմբռնումով մոտենան այն փաստին, որ այս կամ այն պահին կարող են պահեստայինների նստարանին հայտնվել: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ դա պայմանավորված է մյունխենցիների թիմի կազմի հզորությամբ:
«Միշտ այնպես է լինում, որ ինչ-որ մեկը պետք է պահեստայինների նստարանին լինի: Պետք է հասկանալ դա` հաշվի առնելով թիմի կազմի հզորությունը»,- tz-ը մեջբերում է Մյուլլերի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 23-րդ տուրի արդյունքում Խոսեպ Գվարդիոլան զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 58 միավոր: