Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Վիլյառեալ»-ի դեմ խաղից առաջ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրկեն նշել է, որ թիմը հաղթելու մեծ ցանկություն ունի:
«Եզրափակչի ուղեգրի ձեռքբերումը մեզ օգուտ կբերի: Հիանալի մարզավիճակում ենք մոտենում «Վիլյառեալ»-ի դեմ խաղին:
Չգիտեմ, կարո՞ղ ենք արդյոք մենք տիտղոսներ նվաճել ընթացիկ մրցաշրջանում, բայց հենց այդ նպատակն ենք հետապնդում»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: