Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հայտարարել է, որ ժամանակն է Ավստրալիային աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորություն տալ: Պելեն նշել է, որ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որ մինչ այժմ Մունդիալ չի ընդունել, բայց պատրաստ է դրան:
«Անշու´շտ, Ավստրալիան կարող է ընդունել աշխարհի առաջնությունը: Երբ այստեղ էի տարիներ առաջ, մարդիկ արդեն մտածում էին այդ ուղղությամբ: Այժմ համապատասխան ժամանակ է:
Ավստրալիայում հիանալի ֆուտբոլիստներ կան: Նրանցից ոմանք հանդես են գալիս հայրենի սահմաններից դուրս: Կարծում եմ` կասկած չկա, որ մի անգամ Ավստրալիան կընդունի աշխարհի առաջնությունը»,- Goal-ը մեջբերում է Պելեի խոսքերը: