Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ գոհ է Գերմանիայում իր կարիերայի ընթացքից:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ 44-ամյա մասնագետը կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Մանչեսթեր Սիթի՞: Ես մտադիր եմ դեռ երկար ժամանակ աշխատել «Բավարիա»-ում: Որևէ առաջարկ չեմ ստացել և մտադիր եմ Մյունխենում աշխատել մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Շատ երջանիկ եմ «Բավարիա»-ում»,- Goal.com-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: