«Ոչ փաստաթղթավորումն է հնարավոր, ոչ էլ 5 տոկոս հարկ տալը։ Միջազգային շուկայում ոսկու գները միշտ տատանվում են՝ կարող է մի օր օգտվենք, մի օր վնաս կրենք, միայն հաստատագրված վճարը կարող է այս շուկայում կիրառվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին ոսկու շուկայի աշխատակիցները՝ հավելելով, որ պաշտոնյաները օրենքը գրելիս իրենց հետ չեն շփվում, որ հասկանան՝ Շրջանառության մասին հարկը հնարավոր չէ ոսկու շուկայում կիրառել։
«Ոնց փաստաթղթավորեմ, ես լոմ եմ առնում, վաղը իջավ՝ ոնց ցույց տամ, չենք կարա աշխատենք։ Եթե վարչապետը հարցը էդ ձևի դնի, ոսկու շուկան կփակվի։ Թող գան մի ժամ նստեն, մի օր նստեն, եթե մեզ կկարողանան ապացուցել, որ հնարավոր է աշխատել, մենք սուս կմնանք, բայց գիտեն, որ հնարավոր չէ, ուզում են մեր հաշվին օգուտ ունենալ, բայց չի լինի»,- մանրամասնեցին շուկայում:
Առևտրականները նշում էին, որ շուկայում ծայրահեղ վիճակ է, երբեք այդպես չի եղել, թող նախագահը և կառավարությունը թողնեն, որ իրենք ոտքի կանգնեն. «Առևտուր չի լինում, տեղի փողը հազիվ ենք տալիս, թող գան տեսնեն՝ մենք առևտուր անո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- նշեցին առևտրականները:
Մանրամասները՝ տեսանյութում։