Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Առանց ԲՀԿ-ի ֆինանսի անհնար է. արտախորհրդարանական ուժերը սպասում են մարտի 5-ին

«Համաժողովրդական շարժմանը» հիմնականում ԲՀԿ-ի համար միացած արտախորհրդարանական ուժերին դժվար է այլևս ասպարեզում տեսնել: Նրանք նախկինում հայտարարում էին, որ «Բարգավաճ Հայաստանն» ունի թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական հսկայական ռեսուրսներ՝ կարճ ժամանակահատվածում իշխանափոխություն անելու համար, իսկ ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ընդհատակ են անցել: Նույնիսկ համացանցում տարբեր հասարակական կազմակերպությունների ու շարժումների ներկայացուցիչներն այլևս ռազմահայրենասիրական գրառումներով հանդես չեն գալիս, իսկ որոշակի մեկնաբանություններ անելու դեպքում էլ կրկնում են արդեն մաշված այն թեզը, թե Ծառուկյանը ժողովրդին փրկել է արյունահեղությունից:

Եռյակին միացած արտախորհրդարանական ուժերից միայն մի քանիսն են, որ մարտի 1-ին ներկա գտնվեցին Ազատության հրապարակում հրավիրված` մարտի 1-ի հանրահավաքին:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, օրինակ, չի մասնակցել և հայտարարում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն աղավաղել է ընդդիմադիր դաշտը և բոլորին փչացրել: Հարցին՝ մի՞թե առանց ԲՀԿ-ի իրենց նախաձեռնած պայքարն ու իշխանափոխություն անելու հայտարարությունները ևս չեղյալ են համարվում, Կարապետիչը արձագանքեց, թե նման պրովոկացիոն հարցերի ինքը չի պատասխանում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ ներկա է եղել ՀԱԿ-ի հրավիրած մարտիմեկյան ամենամյա հանրահավաքին: « Ես միշտ ժողովրդի կողքին եմ` անկախ ամեն ինչից»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հիմա ոչինչ ասել չի ուզում, սակայն առաջիկայում հանդես կգա սենսացիոն հայտարարություններով:

Հանրահավաքին ներկա են եղել նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, կուսակցության շարքային անդամներ: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց իր նախկին տեսակետը, որ եռյակում հիմնական դերակատարը «Բարգավաճ Հայաստանն» էր: «Որևէ այլ կուսակցություն առայժմ լուրջ փոփոխությունների հասնելու հնարավորություն չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա պետք է սպասել և տեսնել, թե ինչ է որոշում ԲՀԿ-ն մարտի 5-ին հրավիրած արտահերթ համագումարում: Նրա խոսքերով՝ կան բոլոր նախադրյալները իշխանափոխության համար, չկա նաև առաջնորդների պակաս, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն էլ ուղղակի ստիպում են, սակայն խնդիրը միայն ռեսուրսների պակասն է, որն ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Առանց ռեսուրսի անհնար է, հրապարակում մի քանի օր ժողովրդին պահելը բավականին ծախսատար է: Սա 88 թիվը չէ, որ ժողովուրդն ամեն ինչ ուներ և գալիս էր ուղղակի շարժմանն աջակցելու համար: Հիմա նույնիսկ գալու համար ժողովուրդը բավական մեծ խնդիրներ ունի: Հիմա Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած ռեսուրսային աջակցություն կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հայաստանում: Հիմա այդ փողերը կլինեն արևմտյան, եվրոպական, թե` թուրքական փողեր, կապ չունի: Մենք մեզ դրել ենք այնպիսի մի վիճակի մեջ, որ ցանկացած ֆինանսական աջակցության դեպքում Հայաստանի ներքին վիճակը կարող է ապակայունանալ»,-ասաց Իսագուլյանը՝ հավելելով. «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում այնքանով էր լավ, որ դա ներքին ռեսուրս էր»:

Գառնիկ Իսագուլյանը հուսով է, որ մարտի 5-ին գոնե ԲՀԿ խորհրդի անդամները չեն գայթակղվի: «Եթե կուսակցությունը կարգապահ կուսակցություն է, ապա պետք է ԲՀԿ խորհրդի անդամները հրաժարվեն ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը, և համագումարն ինքը պարտադրի պարոն Ծառուկյանին մնալ ու շարունակել իր գործունեությունը: Ցանկացած այլ պարագայում պետք է համարենք, որ այդ կուսակցության գործունեությունը կդրվի լուրջ հարցականի տակ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում