Երուսաղեմում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել լեհ Մատեուշ Բարտելի հետ և իր ակտիվում 5.5 միավոր է գրանցել:
Ութ շախմատիստներ նույն արդյունքով բաժանում են առաջին տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: