Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Պետության խորթ շահերը

Արտահոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից շարունակվում է: Երեկ կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել Ռուստամ Գասպարյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է և հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այլևս առաջնորդ չեն: Ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում հայաստանյան իրականության համար սովորական այս երևույթը այնուամենայնիվ մի հարց է առաջացնում՝ ի՞նչ է լինելու դուրս եկողների ճակատագիրը: Դուրս են գալիս ոչ միայն այնպիսի մարդիկ, ինչպիսին Ռուստամ Գասպարյանը, այլ նաև գործարար պատգամավորները: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ են անելու դուրս եկողները:

Նրանք քաղաքականությունի՞ց են դուրս գալիս ընդհանրապես, թե՞ դուրս են գալիս քաղաքականության մեջ այլ կերպ մասնակցություն ունենալու կամ ներգրավվելու համար: Այս հարցը դեռևս պատասխան չունի, մինչդեռ ակնհայտ է, որ դուրս եկողները ռեսուրս են, և այդ ռեսուրսը եթե դուրս չի բերվում քաղաքականությունից, ապա պետք է ինչ-որ տեղ գտնի իրեն: Եվ ուրեմն` հարց է առաջ գալիս նաև, թե որն է լինելու այդ տեղը՝ այդ տեղը լինելու է ինչ-որ նոր ուժի մեջ ներգրավո՞ւմը, թե՞ նոր ուժի ստեղծումը: ԲՀԿ-ից դուրս եկած գործարարներն, օրինակ, նախկինում ՕԵԿ-ից էին դուրս եկել: Նրանք, փաստորեն, տեղավորվեցին ԲՀԿ-ում: Հիմա, երբ դուրս են գալիս ԲՀԿ-ից, որտեղ են տեղավորվելու:

Այս հարցերը, իհարկե, անմիջականորեն նրանց ճակատագրի պատճառով չէ, որ հետաքրքրում են: Խնդիրն այն է, որ նրանց անհատական ճակատագրի տնօրինման և դասավորման այս կամ այն տարբերակը՝ եթե նրանք դուրս չեն գալիս քաղաքականությունից, ըստ էության ազդեցություն է ունենալու ողջ քաղաքական դաշտի վրա և այսպիսով նաև հասարակական-քաղաքական կյանքի, հասարակության վրա: Ահա այս տեսանկյունից է, որ հետաքրքրական է, թե ինչ են անելու և ինչպես են դասավորելու իրենց ճակատագիրը այդ մարդիկ, կամ իշխանությունները ինչպես են տնօրինելու ԲՀԿ-ից դուրս եկած ռեսուրսը:

Մի պարագայում տրամաբանական կլինի, եթե իշխանությունները կրճատեն քաղաքականության մեջ ներգրավվածների թիվը և այսպես ասած` զուտ բիզնես հարաբերությունների մեջ մնան ԲՀԿ-ից տարանջատված ռեսուրսի հետ, այսինքն` հանգիստ կյանք իշխանություններին երբեմն-երբեմն օգնելու դիմաց սկզբունքով, մյուս դեպքում` տրամաբանական կլինի, եթե իշխանությունները նրանց շարունակեն ներդնել նորանոր քաղաքական նախագծերի մեջ և հարկ եղած դեպքում նույն կերպ պայթեցնեն նաև այդ նախագծերը: Պակաս հավանական չէ այն, որ իշխանություններն այս ռեսուրսը, այսպես ասած, դնեն «կադրերի տրամադրության» ներքո և կիրառեն հարկ եղած դեպքում` առայժմ ուղարկելով իրենց հաշվին «քաղաքական արձակուրդի»:

Համենայնդեպս կասկած չկա, որ խնդիրը լուծվելու է սցենարական այս շրջանակների տրամաբանության մեջ, ինչը բնորոշ է հայաստանյան համակարգի բնույթին, և ըստ էության բոլոր սուբյեկտները վաղուց ադապտացված են այս իրավիճակին, և միայն պետության ու հասարակության շահերն են, որ թե համակարգի բնույթին և թե ավանդույթներին շարունակում են չափազանց խորթ լինել, իրենց համար գերվտանգավորության աստիճանի խորթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում