Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Վաղը կորոշվի ԲՀԿ-ի լինել-չլինելու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը կայանալիք ԲՀԿ դռնփակ համագումարում փաստացի լուծվելու է ոչ թե այդ կուսակցության նոր նախագահի կամ հետագա քաղաքական գծի, այլ ուղղակի լինել-չլինելու հարցը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ ակտիվի ներսում ընթացող խմորումների հանրագումարն այն է, որ կուսակցությունը կկարողանա իր մինիմալ գոյությունը պահպանել միայն մեկ դեպքում՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնի, որ կապ չունի` ինքը պաշտոնապես կլինի ԲՀԿ նախագահը, թե ոչ, ամեն դեպքում շարունակելու է ղեկավարել կուսակցությունը: Եթե նման հայտարարություն հնչի, ապա ԲՀԿ-ականների մի մասը միգուցե կհամաձայնի նոր նախագահի պայմաններում մնալ կուսակցությունում: Այդ դեպքում նոր նախագահը փաստացի կդառնա Գագիկ Ծառուկյանի կամքը հաղորդողը: Իսկ եթե Ծառուկյանը հայտարարի իսպառ քաղաքականությունից դուրս գալու մասին, ապա կարճ ժամանակում ԲՀԿ-ն կկազմալուծվի:

Բանն այն է, որ չնայած արդեն որոշվել է, որ ԲՀԿ-ի նոր նախագահը պետք է Նաիրա Զոհրաբյանը լինի, բայց կուսակցության ակտիվի շրջանում խմորումները ոչ միայն չեն դադարում, այլև ավելի են խորանում: Այդ ամենի արդյունքում ակնհայտ է մեկ բան` ԲՀԿ-ն կառուցվել է մեկ անձի` Գագիկ Ծառուկյանի շուրջ, և եթե նա դուրս գա, ապա այդ կառույցը փլվելու է:

Մյուս կողմից հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է քաղաքականությունից ամբողջությամբ դուրս գալ, ուստի թեկուզ ստվերային կարգով ԲՀԿ ղեկին մնալը կնշանակի պայմանավորվածության խախտում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում