Human Rights Watch (HRW) կազմակերպությունը Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրում է «Թալիբանի» անկումից հետո ինքնադատաստանի և պատժի գազանաբարո մեթոդների կիրառումը թույլ տալու մեջ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Կազմակերպության ուշադրության կենտրոնում են հայտնվել Աֆղանստանում 8 զորահրամանատարներ և պաշտոնատար անձինք, ովքեր համարվում են երկրում ամենաազդեցիկ մարդիկ և օտարերկրյա զորքերի հիմնական դաշնակիցները: Նրանց կասկածում են գրոհայիններին սպանություններ և հանցագործություններ թույլ տալու մեջ: