Եգիպտոսի բնակֆոնդի նախարար Մուստաֆա Մադբուլին The Cairo Post պարբերականին հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է նոր երկնաքեր բուրգ կառուցել:
Երկնաքերը վեր կխոյանա Կահիրեի արևմտյան հատվածում՝ Շեյխ-Զայեդ շրջանում: Այնտեղից 30 րոպեում հնարավոր կլինի հասնել Գիզա, որտեղ գտնվում են Քեոփսի, Խաֆրայի և Միկերինի հայտնի բուրգերը:
Բուրգի բարձրություը կհասնի 200 մետրի: Այն կկառուցվի 798 հազար ք/մ տարածքում: