Ֆրանսիայում դատարանը վեց ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել փոստատարին, որն ավելի քան 13 հազար նամակ է գողացել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Փոստատարը նաև 4 հազար եվրոյով տուգանվել է:
Գործատուի խոսքերով՝ բոլոր նամակները կհասցվեն հասցեատերերին: Դրանցից ամենահինը 2001 թ. է ուղարկված:
«Նա բացատրել է, որ իրեն չափազանց դուր են եկել նամակների գույներն ու ձևերը: Նա կարծես հնոտիավաճառ լինի, որին ձգում են փայլող իրերը»,- պատմել է փոստի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է՝ տարիներ շարունակ տղամարդը նամակները պահել է ձեղնահարկում: