ԴԱԻՇ-ի բրիտանացի գրոհային Ջիհադի Ջոնի հայրը, տեղեկանաով, որ որդին մտադիր է կռվել Սիրիայում, նրա մահն է ցանկացել, հաղորդում է The Telegraph-ը:
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին՝ բրիտանացի Մուհամմեդ Էմվազին Թուրքիայից 2013 թ. զանգահարել է հորը և խնդրել նրան օրհնել որդու՝ ջիհադիստներին միանալը: Ի պատասխան՝ հայրը անիծել է որդուն:
«Հուսով եմ, որ ավելի վաղ կմեռնես, քան Սիրիա կհասնես»,- ասել է հայրը որդուն:
Սակայն Մուհամմեդ Էմվազին հասել է Սիրիա և հետագայում հայտնի դարձել որպես դահիճ Ջիհադի Ջոն: