ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դևիդ Փեթրեուսը իրեն մեղավոր է ճանաչել «գաղտնի նյութերի հետ սխալ աշխատանքի մեջ»: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
ԿՀՎ նախկին ղեկավարը խոստովանել է, որ գաղտնի տեղեկությունը ներկայացրել է իր կենսագրին` New York Times-ի լրագրողուհի Պաուլա Բրոդուելին, որի հետ նա այդ պահին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:
Նշվում է, որ հետաքննության հետ համաձայնության ձեռքբերումը Դևիդ Փեթերուսին թույլ կտա խուսափել դատական գործընթացից: