Adweek-ի թարմ համարի հերոսուհին Քիմ Քարդաշյանն է դարձել, որը, դատելով ամեն ինչից, որոշել է գրավել բոլոր հայտնի փայլերես ամսագրերի շապիկները, գրում է Spletnik.ru-ն:
Հեռուստաաստղը մասնակցել է ֆոտոշարքին և շփվել լրագրողների հետ:
Նա ասել է, որ մարդիկ կարծում են, թե իր և ամուսնու միջև ինչ-որ բան այնպես չէ: Սակայն Քիմը հավատացրել է, որ նորմալ ընտանիք ունի, որը ստիպված է բազմաթիվ դժվարությունների հետ բախվել, սակայն իրենք միշտ աջակցում են միմյանց:
Քիմը պատմել է, որ տասը տարի շարունակ ինքն իր հետ թվային տեսախցիկ է կրել, իսկ արդյունքում ստացված լուսանկարները հրապարակվել են Selfish գրքում: