ԴԱԻՇ-ի գրոհայինները («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հայտարարել են, որ ամերիկացի մահապարտ ահաբեկիչը Սամարայի մերձակայքում Իրաքի բանակի դեմ ահաբեկչություն է իրականացրել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«Եղբայր Աբու Դավուդ էլ-Ամրիքին պայթել է ականապատ բեռնատարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ջիհադիստների տվյալներով` պայթյունի հետևանքով տասնյակ իրաքցի զինվորներ են զոհվել: Այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: