Ֆրանսիայում դատարանը 1000 եվրոյով տուգանել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքում աշխատող բրիտանացի լրագրողին, քանի որ վերջինս դրոն է արձակել Փարիզի կենտրոնում: Դատական ատյանն առգրավել է նաև անօդաչու սարքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
34-ամյա Տրիստան Ռեդմենը հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը: Նրա փաստաբանը պատիժն անհամաչափ է համարում:
Հիշեցնենք, որ բրիտանացուն երկու այլ լրագրողների հետ կալանավորել են փետրվարի 25-ին Բուլոնյան անտառում: