Ամերիկյան Գրանտվիլ քաղաքում գործարար կենտրոնը, որտեղ անցկացվել են «Քայլող դիակների» երրորդ սեզոնի նկարահանումները, վաճառքի է հանվել eBay-ում: Նախնական արժեքը 680 հազար դոլար է, հաղորդում է Lenta.ru-ն:
Կենտրոնի սեփականատերը քաղաքապետ Ջիմ Սելսն է, որը հուսով է Գրանտվիլի միջոցով դեպի քաղաք զբոսաշրջիկների հոսք ապահովել:
Նկարահանումների վայրը ինը շինություն է պարունակում՝ առևտրային և գրասենյակային տարածքներ, բնակելի տներ, ռեստորաններ և դեղատուն: Դրանից բացի, գործարար կենտրոնը 20-25 հազար ք.մ օգտակար տարածք ունի: Նշվում է նաև, որ հաջորդ տարի Գրանտվիլում նկարահանեն «Զանգ» ֆիլմի նոր մասը: