Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ոտերս պաչի». դասարանցուն ասված «անմեղ» խոսքը՝ դեռահասի սպանության պատճառ Երևանի կենտրոնում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն  է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից:

Աղամալյանը մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ:

2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը  11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտքերս պաչի: Էմանուելը վիրավորական արտահայտություն է արել: Հրել է Հովհաննեսի ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:

Դասամիջոցին հարևան դատարկ դասասենյակում Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին, թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Թամամյանը գնացել է  ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:

Այնուհետև փողոցային պարզաբանումների մի քանի դրվագից հետո տղաների մի մեծ խումբ գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է Տերյան փողոցի բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:

Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը». «մեր ախպերը» դրվագներից մեկում Թամամյանի ու նրա ընկերների կողմից ծեծված Կարեն Հարությունյանն էր:

Բիստրոյի մոտ ծեծկռտոց է սկսվել, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:

Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:

Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:

Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում

Անչափահաս ամբաստանյալը դատարանում հրաժարվել է իր նախաքննական խոստովանական ցուցմունքներից, ասել է, թե ինքը Տիգրան Հայրապետյանին չի դանակահարել, նրա մահվան համար մեղավոր չէ:

Ըստ Աղամալյանի՝ կռվի ժամանակ ինքն իր մոտ եղած դանակով հարվածել է կռվողներից մեկին: Սակայն դա Տիգրան Հայրապետյանը չի եղել:

«Այլ անձի կատարածի համար ինձ չդատապարտեք»,- ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքը եզրափակել  է Հայկ Աղամալյանը:

Ընդհանուր իրավասության դատարանը ճարտարագիտական համալսարանի հենակետային դպրոցի 11-րդ դասարանի նախկին աշակերտ Հայկ Աղամալյանին մեղավոր է ճանաչել փողոցային կռվի ժամանակ Տերյան-Կորյուն խաչմերուկում խմբի կազմում կատարած խուլիգանության, խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար և վերջին հաշվով դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Սա առավելագույն պատիժն է, որին կարող է դատապարտվել ծանր հանցանք կատարած անչափահասը:

Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, կալանքի տակ չգտնվող  Դավիթ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության և հանցագործության գործիք դանակն ու արյան հետքերը պարտակելու համար: Նա վերջին հաշվով դատապարտվել է  2 տարի ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և Դավիթ Մանուկյանն ազատվել է պատժի կրումից :

Դատավճռով մասնակիորեն բավարարվել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը: Անչափահաս Հայկ Աղամյալյանի ծնողներից հօգուտ սպանված Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 430 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Տուժողի իրավահաջորդը պահանջել էր 3 միլիոն 450 հազար դրամ և հայտարարել էր, թե այդ գումարն ամբողջովին բարեգործական նպատակների համար է օգտագործելու՝ հանցագործության զոհ դարձած որդու հիշատակին:

Ամբաստանյալ Հայկ Աղամալյանի ծնողներից կբռնագանձվի նաև 173 հազար 874 դրամ՝ որպես դատական ծախսեր:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ խնդրելով բեկանել դատավճիռը, արդարացնել իրենց պաշտպանյալներին, կամ գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով  նոր քննության:

Հայկ Աղամալյանի շահերի պաշտպանը, հիմնավորելով իր բերած բողոքը, պնդեց իր պաշտպանյալի դիրքորոշումը, թե Հայկը դեպքի ժամանակ դանակով հարվածել է, բայց ոչ՝ տուժող Տիգրանին: Նախաքննության սկզբում Հայկը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ ենթադրելով, թե ինքը Տիգրանին է խփել, բայց երբ ծանոթացել է փորձաքննության եզրակացությանը, հասկացել է, որ տուժողին ինքը չի խփել, իր հարվածից չի մահացել Տիգրանը:

Պաշտպանը նշեց, որ Տերյան փողոցով մարտականորեն առաջ քայլող խմբի առջևից միայն Հայկը չի գնացել ու միայն Հայկի ձեռքին չէ, որ դանակ է եղել, դանակներ են ունեցել առջևից քայլող հինգ-վեց հոգի:

Պաշտպանն անդրադարձավ դեպքի պահին Հայկ Աղամալյանի հոգեվիճակին, շփոթվածությանը, իրավիճակի խճճվածությանը: Մի պարզաբանողական հանդիպումից հետո Հայկն անմիջապես երկրորդ պարզաբանման մեջ է ներքաշվել:

Հայկի արարքում, ըստ պաշտպանի, չկա խուլիգանության հանցակազմ:

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի կողմը ներկայացրել է չստուգված փաստեր, ենթադրություններ, որոնք չեն կարող բավարար համարվել մարդուն խուլիգանական դրդումներով սպանության ու խուլիգանության մեջ մեղադրելու համար:

Պաշտպանն ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանում մի շարք միջնորդություններ է արել՝ դատամանրաթելային, դատատեսաձայնագրային փորձաքննություններ, ինչպես նաև դատաբժշկական-դատաքրեագիտական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Դատարանը, ըստ պաշտպանի, անհիմն կերպով մերժել է միջնորդությունները, մինչդեռ դրանք սպանությունը իրապես բացահայտելու    հնարավորություն կարող էին տալ:

Դատամանրաթելային փորձաքննությամբ պիտի որոշվի՝ սպանվածի հագուստի վրա չկա՞ն սպիտակ մայկայի մանրաթելեր: Կա վկայություն, որ մահացու հարվածը ստանալու պահին տուժողի դիմաց կանգնած է եղել սպիտակ մայկայով տղա, իսկ Հայկ Աղամալյանը սպիտակ մայկայով չի եղել:

Դատատեսաձայնագրային փորձաքննությամբ պետք է ի հայտ բերվի՝ Տերյան փողոցով առաջ ընթացող տղաների խմբին առաջնորդողների մեջ, բացի Հայկ Աղամալյանից, ուրիշ ո՞ւմ մոտ է դանակ եղել, և ո՞վ է եղել ակնոցով ու սպիտակ մայկայով տղան:

Դատաբժշկական ու դատաքրեագիտական համալիր փորձաքննությամբ պետք հստակեցվի՝ ի՞նչ դիրքում են եղել հարվածի պահին հարվածողը և տուժողը, ի՞նչ մեխանիզմով է հասցվել հարվածը:

Պաշտպանը շեշտեց, որ Հայկ Աղամալյանը նախաքննական խոստովանական ցուցմունքներում ասել ու ցույց է տվել՝ ինչպես էր բռնել դանակը, ինչպես է ներքևից վերև հարվածել, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ հարվածը եղել է վերևից ներքև, այսինքն՝ ոչ այն մեխանիզմով, որը ցույց է տվել Աղամալյանը:

Դատաբժշկական փորձագետը, դատարանում հարցաքննության ժամանակ, ըստ պաշտպանի, ասել է, թե Հայկի նկարագրած եղանակով տուժողին չէր կարող պատճառվել այն վնասվածքը, որ նա ստացել է:

Պաշտպան Ս. Գրիգորյանը նշեց, որ գործով կան չփարատված կասկածներ, որոնք դատարանը պարտավոր էր մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի, բայց չի արել, այլ մեղադրական դատավճիռ է կայացրել:
Նախաքննական մարմնի կողմից կատարված վատ քննության, դատարանի կողմից ոչ լրիվ քննության արդյունքում մարդը հայտնվել է շատ ծանր վիճակում՝ ասաց պաշտպանը:

Նա վերաքննիչ դատարանին հորդորեց մի պահ հեռանալ իր ասածներից, դատավարության մյուս կողմերի ասածներից ու գործը «սառը վերլուծել արդարության սկզբունքից ելնելով, եղած ապացույցները գնահատելով գործող օրենսդրության և հիմնավոր կասկածի առաջնայնության սկզբունքներով»:

Պաշտպան Ս. Գրիգորյանը պնդեց իր պահանջը՝ Հայկ Աղամալյանի մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Ամբաստանյալը պաշտպանի խոսքին ոչինչ չավելացրեց:

Ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, զգացմունքային ու վրդովված ելույթ ունեցավ՝ հայտարարելով, թե իսկական մարդասպանին «դատախազը փախցրել ա Ռուսաստան»: «Իսկական մարդասպանը», ըստ Աղամալյանի մոր, եղել է Կարենը, ում ծեծելու համար Հայկը խմբի գլուխ անցած՝ գնում էր պարզաբանման ու գոռում էր՝ ո՞վ ա ծեծել մեր ախպորը: Կարենը այդ «մեր ախպերն» է եղել…

Ըստ Աղամալյանի մոր՝ Կարենը հենց խմբի առաջնորդողներից մեկն է եղել, հիմա նա Հայաստանում չէ, ասում են՝ հոգեվիճակն էլ լավ չէ…

«Շատ եմ խնդրում՝ արեք էն, ինչ չի արել նախորդ դատարանը, որովհետև ամբողջ նիստերի ժամանակ Մնացական Մարտիրոսյանը քնած է եղել… Հայկը նոր է կյանք մտնում, մի խորտակեք նրա կյանքը… Դատական բժիշկը դատարանում ասավ՝ չի կարա էս էրեխեն էդպես խփի… Ուզում եք տասը տարի անմեղ էրեխուն նստացնեք, դարձնեք խելագա՞ր… Իմ որդին մեղավոր չի… Եթե տուժող կողմին գումար ա պետք՝ խնդրեմ… բայց հերիք չի՝ անչափահաս էրեխուն բռնել եք, մեր ունեցվածքն էլ կալանքի տակ եք դրել… Բաց թողեք իմ էրեխին, նա կործանվում է, իսկական մարդասպանը դրսում է, Հայկը տեղյակ չի…»:

Դատարանը հորդորեց, որ ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը զուսպ լինի, չհիմնավորված հայտարարություններ չանի, դատարանի վրա նման պահվածքով նա չի կարող ազդեցություն ունենալ:

Մեղադրողն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով, որ ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը, եթե հիմքեր ունի, հանցագործության մասին հաղորդում տա, ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնի դատարանում:

Դավիթ Մանուկյանի շահերի պաշտպանը հիմնավորեց իր բողոքը՝ նշելով, թե իր պաշտպանյալի արարքում չկա ո՛չ խուլիգանության, ո՛չ պարտակման հանցակազմ:
«Դավիթը պարզապես տեսել է, որ դանակը ինչ-որ մեկի ոտքին է դիպել, ընկել է գետնին, վերցրել է այն ու տվել է Կարենին… Նա Հայկի հետ չէր կարող պայմանավորվել՝ դանակը պարտակելու վերաբերյալ, որովհետև տուժողի մահվան մասին իմացել է դեպքից հետո՝ տանը: Դավիթը, լինելով Հայկի մտերիմ ընկերը ու նրան ճանաչելով՝ պնդել է, թե Հայկը ունակ չէր մարդուն կյանքից զրկելու: Վկա Մարտինը, ըստ պաշտպանական կողմի, Հայկի վերաբերյալ սուտ վկայություն է տվել՝ նրա նկատմամբ թշնամանքից դրդված, նրանք ավելի վաղ կռվել էին, Մարտինի խումբը ծեծել էր Հայկին, վնասվածքներ էր պատճառել…

Մանուկյանի պաշտպանն ընդգծեց, որ Հայկը չի ճանաչել տուժողին, պատճառ չուներ նրան վնասվածք պատճառելու: Ըստ պաշտպանի՝ ապացուցված չէ, որ դեպքի վայրից Դավիթի վերցրած դանակով է կատարվել սպանությունը, որովհետև դանակը չի հայտնաբերվել:

Վկաներից ոչ ոք չի ասել, որ դեպքի պահին լսել է Դավիթի հայհոյանքները կամ տեսել է նրա ագրեսիվ պահվածքը: Սա, ըստ պաշտպանի, ևս մեկ ապացույց է, որ Դավիթը խուլիգանություն չի կատարել: Պարտակում էլ չի կատարել: Ընդհակառակը, նա դանակը վերցրել է գետնից, որ ուրիշին էլ վնասվածք չպատճառվեր դրանով: Դավիթը եթե հարվածներ էլ հասցրել է՝ միայն ինքնապաշտպանության նպատակով: Նա հասարակական կարգը չի խանգարել: Ըստ պաշտպանի՝ ապացուցված չէ, որ Դավիթը մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, քանի որ դանակը չի հայտնաբերվել:

Դավիթի արարքներում նույնպես հանցակազմ չտեսնելով՝ պաշտպանը միջնորդեց նրան արդարացնել կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Մեղադրողն առարկեց բերված բողոքների դեմ, ասաց, թե ամբաստանյալների մեղավորությունը մեղսագրված արարքներում լիովին ապացուցված է, դատավճիռը հիմնավոր և օրինական է: Վկաների ցուցմունքները իրենց համակցության մեջ ճիշտ են գնահատվել դատարանի կողմից:

Մեղադրողն ասաց, որ գործից մաս է անջատված, պաշտպանական կողմի հիշատակած «սպիտակ մայկայով» տղան հայտնաբերվել է, նա տուժողին հասցրել է այլ վնասվածքներ, որոնք անմիջական կապի մեջ չեն մահվան հետ: Այդ հարվածները Հայկ Աղամալյանին մեղսագրված չեն: Սպիտակ մայկայով տղան կռվել է տուժողի հետ, նրան հարվածել է դիմացից, այդ ժամանակ աջ կողմից հայտնվել է Հայկը ու դանակով մեկ հարված է հասցրել տուժողի կրծքավանդակի աջ մասին:

Ըստ մեղադրողի՝ դատաբժիշկ փորձագետը դատարանում նշել է, թե տուժողն իր վնասվածքը չէր կարող ստանալ բերանքսիվայր ընկած վիճակում: Փորձագետը դատարանում հաստատել ու պնդել է իր տված եզրակացությունը:

Դավիթ Մանուկյանը, գործի տվյալներով, դեպքի օրն ավելի վաղ Հայկի ձեռքին տեսել էր դանակը: Դեպքի վայրում տեսնելով դանակը ու վերցնելով այն՝ Դավիթը լավ իմացել է, որ դա Հայկի դանակն է, որ Հայկը դրանով հարվածել է տուժողին: Նա մաքրել է դանակի արյունը, այն տվել է տաքսու մեջ նստած Կարենին: Դանակն այդպես պարտակվել է: Այն, որ դանակը հայտնաբերված չէ, հենց նշանակում է, որ Դավիթը հասել է իր նպատակին, նա պարտակել է հանցագործության գործիքն ու նրա վրա եղած արյան հետքերը:

Մեղադրողը նշեց, թե մեղադրանքի կողմի համար էլ է անհասկանալի, թե ինչպես է հնարավոր լրիվ անծանոթ մարդուն դանակով մահացու հարված հասցնել, ինչն արել է Հայկ Աղամալյանը, դրա համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար:

Մեղադրողը նշեց, որ մինչև Հայկի՝ դեպքի վայր հասնելը, կողմերը Մատենադրանի մոտ խոսել ու հարթել էին վեճը: Բայց դեպքի վայր է հասել Հայկը ու հրահրել է նոր ընդհարում, դեռ ինքն էլ առաջնորդել է խմբին՝ դանակը ձեռքին ու գոռալով…

Մեղադրողն առարկեց պաշտպանների մյուս հիմնավորումների դեմ ևս և պնդեց, որ վերաքննիչ բողոքները մերժվեն, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնա անփոփոխ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Տիգրանի հայրը, և նրա ներկայացուցիչը իրենց առարկությունները բերված բողոքների վերաբերյալ կներկայացնեն հաջորդ դատական նիստին՝ մարտի 24-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում