Դասական վեսթերի՝ «Հրաշալի յոթնյակ»-ի ռեմեյքի աշխատանքներն է սկսում հոլիվուդյան Metro-Goldwin-Mayer ստուդիան: Նշվում է, որ կինոնկարին համաձայնել է մասնակցել դերասան Իթան Հոուքը: Այս մասին գրում է TASS-ը:
«Հոուքը միացել է դերասան Դենզել Վաշինգթոնին, որն ավելի վաղ ներառված է եղել կինոնկարի ստեղծագործական թիմում: Զույգը 2001-ին փայլուն խաղացել է ամերիկացի ռեժիսոր Անտուան Ֆուկուի «Փորձնական օր» քրեական թրեյլերում: Այժմ նրանք երեքով հանդիպում են նոր նախագծում` «Հրաշալի յոթնյակ»-ում»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայտնի է դարձել, որ ֆիլմին մասնակցում են նաև դերասան Քրիսթոֆեր Փրեթը և դերասանուհի Հեյլի Բանեթը: