Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն խոստացել է դադարեցնել լսնամաշկերի սպանությունը` հայտարարելով, որ այդ հանցագործությունները պատիվ չեն բերում Տանզանիայի ժողովրդին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Կեղծ պատկերացում գոյություն ունի, թե լսնամաշկերի մարմնի մասերը հաջողություն են բերում բիզնեսում, ձկնորսության մեջ և օգտակար հանածոներ արդյունահանելիս: Ահա թե ինչն է նպաստում այդ չդադարող չարիքին»,- ասել է Կիկվետեն:
Նրա խոսքերով` 2007-ից ի վեր ավելի քան 40 լսնամաշկ է սպանվել: