«Ամոթ է, Ծառուկյան, ժողովրդին սենց չպտի խաբեիր։ Ծառուկյանի հարվածը ամենամեծ հարվածն է եղել ժողովրդի մեջքին։ Մենք մտածում էինք՝ ունևոր տղա ա, հզոր տղա, համ բիլակն ա պինդ, համ վիզն ա հաստ, համ էլ մի բան կանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին մեծամորցիները:
Նրանք պարբերաբար նշում էին, որ Ծառուկյանից մեծ ակնկալիքներ ունեին, մտածում էին, թե կարող է հասնել իշխանափոխության, պատրաստվում էին գնալ նաև հանրահավաքին, բայց ոչ արյուն թափելու, այլ երկրի այս վիճակից դուրս գալու ելքեր գտնելու, ուղիներ լսելու համար, սակայն ճակատագրական պահին Ծառուկյանը ետ կանգնեց:
Հիմա մեծամորցիները մտածում են, որ Հայաստանում իշխանափոխությունն անհնար է: