Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գյումրու ոճրագործության, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները չեն բացահայտվելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

-Պարոն Հայրապետյան,  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փոխանցմամբ՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր քննարկումներ են անցկացնում, որոնց արդյունքում հնարավոր է, որ քաղաքական դաշտում ստեղծվի նոր բևեռ: Քննարկումներին, Պ Հայրիկյանի փոխանցմամբ՝ մասնակցել  եք նաև Դուք: Հետաքրքիր է՝ ի՞նչ ակնկալիքներ կան, որ  առկա տարաձայնությունները՝ հանուն մեկ ընդհանուր գաղափարի, գոնե այս անգամ մի կողմ կդրվեն:

-Հայաստանում առնվազն վերջին 20 տարում իրական քաղաքական դաշտ չի եղել և այժմ էլ չկա, ուստի չեղածը բևեռներ ունենալ չի կարող: Ինչ վերաբերում է հանուն ընդհանուր գաղափարի՝ տարաձայնությունները մի կողմ դնելուն, ապա, միևնույն է, պետք է փորձել՝ առանց ավելորդ ակնկալիքների:

-Քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում  ունեցած ելույթից հետո:  Մեղադրանքների հասցեատիրոջ առաջին արձագանքն այն էր,  որ հանրահավաքների, երթերի միջոցով պետք է  հասնել արտահերթ  նախագահական ընտրությունների: Ծառուկյան-Սարգսյան հանդիպումից հետո, սակայն, հայտարարված հանրահավաքը չեղյալ համարվեց, ինչն ակհայտորեն  ժողովրդի մի մասի մոտ նորից  հիասթափություն առաջացրեց: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի նոր ընդդիմությունը, որպեսզի չկրկնի 96 թվականից սկսած հրապարակ դուրս եկած և ժողովրդին հիասթափեցրած ընդդիմության սխալները:

-Քաղաքականությամբ զբաղվողն ընդհանրապես պետք է իրատես լինի, առավել ևս՝ իրեն ընդդիմություն համարողը, որն իշխանության է հավակնում: Իսկ այսօր հրապարակ ելած ժողովուրդ չկա. կար հրապարակ բերված ժողովուրդ, որը երբեք չի կարող գործոն լինել: Ժողովուրդն ինքնուրույնաբար հրապարակ կգա, երբ տեսնի իրատեսական գաղափար և այդ գաղափարն իրականո՛ւմ կրող առաջնորդներ: Այսօր չկան ո՛չ գաղափարը, ո՛չ գաղափարակիրը, ավելին՝ չկան այն նշանները, որոնք կվկայեին, թե ժողովրդի՝ հրապարակ ելնելու պահն է:

-Հայաստանում թե՛ իշխանությունը և թե՛ իրենց ընդդիմադիր, ոչ իշխանական հռչակած ուժերը մեկ անգամ չէ, որ կողմ են արտահայտվել Ռուսաստանի վարած քաղաքականությանը, խորհրդարանում կողմ են քվեարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու պայմանագրին: Հիմա, երբ ընդդիմադիր դաշտում կա հսկայական բաց, հնարավո՞ր է մինչև հերթական ընտրությունները, այլ կողմնորոշում ունեցող ուժեր ի հայտ գան, զբաղեցնեն այդ տեղը  և  որն ամենակարևորն է՝ վայելեն հասարակական աջակցությունը:

-Վա՛յ այն քաղաքական հորջորջվող խմբերին, որոնց հույսը վերջին վարկաբեկումների արդյունքում առաջացող «բացը» լրացնելն է: Արհեստական բացը թո՛ղ արհեստածիններն էլ լցնեն: Իսկ իրական բացը՝ քաղաքակրթական արևմտյան արժեհամակարգը նախընտրողների տեղը, միշտ է եղել՝ սկսած մեր պետականության ծննդից: Եվ այդ բաց տեղը համբերատարորեն սպասում է իր տիրոջը:

– Ի՞նչ եք կարծում Ռուսաստանի համար սկզբունքային հարց է՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագորության մեջ մեղադրվող Վ․ Պերմյակովին  ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելը, թե՞ ՀՀ իշխանությունները բավարար պահանջատեր չեն: Ռուսական մամուլն ակտիվ շրջանառության մեջ է դրել Պերմյակովի՝ օլիգոֆրեն լինելու հանգամանքը: Արդյո՞ք չկա վտանգ, որ այս հանցագործությունը ի վերջո կկոծկվի:

-Ռուսաստանի համար, այո՛, սկզբունքային է, որ Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվողին չհանձնեն Հայաստանին, քանի որ այստեղ բացի ռուսական կամակատար հայաստանյան իրավապահներից կարող են հայտնվել նաև այլ շահագրգիռներ և որոշ բացահայտումներով գեներացնել Ռուսաստանի համար ոչ ցանկալի գործընթացներ: Ի դեպ, դրանք կարող են նաև Հայաստանի համար ոչ ցանկալի գեներացումներ լինել: Գյումրիի ողբերգության իրական մեղավորները չեն բացահայտվելու, ինչպես որ չեն բացահայտվելու Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի իրական մեղավորները. այդպիսի դեպքերի համար հանրությանը ներկայացվում են միայն «հինգ ռոմանտիկներ», «օլիգոֆրեն» կամ նման բաներ: Սա երկաթյա օրինաչափություն է, ցավոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում