Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին գոհ է իր մարզավիճակից, և հուսով է, որ շուտով կարող է գոլեր խփել իտալական ակումբի կազմում, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Քննադատություններն ինձ չեն հետաքրքրում: Այո, ես դժվար պահեր եմ ունեցել, սակայն դա ինձ չի կարող թուլացնել:
Հուսով եմ, որ շուտով կկարողանամ գոլեր խփել «Ինտեր»-ի կազմում»,- հայտարարել է գերմանացի հարձակվողը: