Դուբայի միջազգային ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 270 մլն դոլար արժողությամբ զբոսանավեր: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Dubai International Boat Show (DIBS) շոուում, որը թվով 23-րդն է Դուբայում, ներկայացվել են տարբեր տեսակի զբոսանավեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև այլ ջրային տրանսպորտային միջոցներ:
Այս տարի ներկայացվել է 430 զբոսանավ և 800 ընկերություններ` 54 երկրներից: Դրանցից շատերը ներկայացնում են ԱՄԷ-ն: