Խաղաղության Նոբելյան մրցանակի կոմիտեի նախագահ Տորբյերն Յագլանդը հեռացվել է իր պաշտոնից, փոխանցում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է՝ Յագլանդը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ 2009 թ. Խաղաղության Նոբելյան հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա Յագլանդի տեղակալ Կարին Կուլման Ֆիվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակը 276 անուն է պարունակում, հաղորդում է հանձնաժողովի կայքը: 49 թեկնածուներ կազմակերպություններ են, 227-ը՝ առանձին գործիչներ:
2014 թ. մրցանակի արժանացել են պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը և երեխաների իրավունքների հնդիկ պաշտպան Քայլաշ Սատյարտխին: