Մկների վրա անցկացված նոր փորձերի շարքը ցույց է տվել, որ հեմոֆիլիայի և հնարավոր է՝ նաև այլ գենետիկ հիվանդությունների բուժումը կարելի է սկսել արդեն մոր արգանդում: Դա մեծացնում է երեխայի ծնվելուց հետո հնարավոր թերապևտիկ միջամտությունների հաջողությունը, հաղորդում է Vesti.ru-ն:
Մարդու դիմադրողականությունը կարող է բավական արագ բացահայտել և ոչնչացնել օտար նյութը՝ վիրուսը կամ բակտերիան: Իսկ նման տարրերի երկրորդ անգամ հայտնվելու ժամանակ իմունային բջիջներն ավելի արագ են արձագանքում, քան առաջին անգամ:
Սակայն այդ մեխանիզմը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, երբ մեր օրգանիզմը ստիպված է, օրինակ, դոնորական օրգաններ ընդունել:
Նոր ուսումնասիրության շրջանակներում գիտնականները մկների մաշկը այլ մկների վրա են պատվաստել: Նոր մաշկը, որպես կանոն, իմունային համակարգի կողմից քայքայվում է: Սակայն երբ դոնորների բջիջները ներարկվել են մկների էմբրիոններին, այլ ոչ թե հասուն կենդանիներին, ապա դրանց մարմինները օտար նյութի նկատմամբ կայունություն են ձեռք բերել:
Ներկա պահին, սակայն, նման մեթոդներով մարդուն բուժելը դեռ հեռավոր ապագայի հարց է: Գիտնականները պետք է հաշվարկեն պտղի համար օպտիմալ չափաքանակն ու հետազոտեն մոր և երեխայի համար նման թերապիայի հնարավոր արդյունքները: