Լոնդոնի «Չելսի»-ն դիտարկում է «Սելթիկ»-ի դարպասապահ Կրեյգ Գորդոնի տրանսֆերը գնելու տարբերակը, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի` «ազնվականներ»-ի դարպասապահ Պետեր Չեխը ցանկանում է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այդ իսկ պատճառով «Չելսի»-ն ցանկանում է նոր` երկրորդ դարպասապահ ունենալ, ով կկարողանա փոխարինել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային:
Հավելենք, որ Չեխի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոմա»-ն: