Հնդկաստանի նախագահ Պրանաբ Կումար Մուքերջին ստորագրել է օրենքը, որը Մահարաշթրա նահանգի բնակիչներին արգելում է պահել և վաճառել տավարի միս: Օրինախախտներին կարող է մինչև 5 տարվա ազատազրկում սպառնալ, ինչպես նաև 10 հազար ռուփի (մոտ 160 դոլար) տուգանք: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը:
Նախագահն օրենքը ստորագրել է Մահարաշթրայի խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո 20 տարի անց: Տեղի օրենսդիրները փաստաթուղթն ընդունել էին դեռևս 1995-ին, սակայն այն ժամանակ նախագահ Շանքար Դայալ Շարման օրենքը չէր ստորագրել:
Նոր օրենքը նաև արգելում է ցլերի և եզների մորթը: