Բրիտանական ELLE ամսագրի ապրիլյան համարի հերոսուհին Միշել Ուիլյամսն է դարձել: Լուսանկարիչ Քերի Հալիհենի տեսախցիկի առջև դերասանուհին ներկայացել է Louis Vuitton-ի մի քանի հագուստներով, որոնց վառ գույների շնորհիվ գարնանային տրամադրություն է ստեղծվում:
Պարբերականին տված հարցազրույցում Միշելն ասել է, որ նրան հաջողվում է համատեղել աշխատանքը կինոյում և թատրոնում, ինչպես նաև զբաղվել 8-ամյա դստեր՝ Հիտա Լեջերի դաստիարակությամբ: Ընդ որում` դերասանուհին չի թաքցնում, որ ոչ միշտ կարող է պարծենալ աշխուժությամբ:
«Իհարկե, այդ ամենը հոգնեցնում է: Ես անընդհատ քնել եմ ուզում: Երեկույթների և ընթրիքների ժամանակ արված լուսանկարներում երևում է, որ ես գրեթե քնած եմ»,- խոստովանել է Ուիլյամսը:
Դերասանուհին պատմել է, որ առավոտները միշտ բանաստեղծություններ է կարդում, որոնք նրա համար էներգիայի որոշակի աղբյուր են: